Հասարակություն

2 քաղաքացի դուրս է բերվել փլատակների տակից

Փրկարարները քիչ առաջ փլատակների տակից դուրս են բերել պայթյունից տուժած երկու քաղաքացուն։ Նրանցից մեկը միջին տարիքի տղամարդ է, մյուսը՝ տարեց կին։ Ինքնությունն առայժմ չի հաղորդվում։

Ավելի վաղ ՆԳՆ-ն հայտնել էր երկու տուժածի մասին։

Հիշեցնենք՝ այսօր ժամը 11:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 34-րդ փողոցում տեղի է ունեցել պայթյուն: