Հասարակություն

Պայթյունի հետևանքով փլատակներում մնացած անձինք ողջ են. Խաչատրյան

Պայթյունի հետևանքով փլատակներում մնացած անձինք ողջ են. Խաչատրյան

Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, թե Նոր Արեշում տեղի ունեցած պայթյունի հետևանքով փլատակներում մնացած 2 անձինք ողջ են, արձագանքում են:

«Կարծես թե մահացած մարդիկ չկան, փառք Աստծո»,- ասել է նա՝ հավելելով,- «Ողջ են մարդիկ, արձագանքում են, խոսում են»։

Հիշեցնենք՝ այսօր ժամը 11:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 34-րդ փողոցում տեղի է ունեցել պայթյուն:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական