Հասարակություն

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում փետրվարի 3-ին և 4-ին, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 5-ին, 6-ի ցերեկն առանձին շրջաններում, 6-ի գիշերը և առավոտյան շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնային և հովտային գոտում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։

Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում, փետրվարի 5-ին՝ 20-25 մ/վրկ, 6-ին՝ 30-35 մ/վրկ, 7-ին՝ 15-20 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 4-7-ն աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով։

Երևանում փետրվարի 3-5-ը, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 5-ի ցերեկը հնարավոր է, 6-ի գիշերը և առավոտյան սպասվում են տեղումներ։ Փետրվարի 6-ին սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ արագությամբ։