Հասարակություն

Հայաստանն ամենաանվտանգ երկրների շարքում 7-րդն է

Ըստ Numbeo-ի երկրների անվտանգության ինդեքսի՝ Հայաստանն աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում 7-րդն է։

Ցանկը գլխավորում է Կատարը, երկրորդ տեղում Էմիրաթներն են, երրորդ տեղում՝ Թայվանը։

Հայաստանն անվտանգ երկրների շարքում գերազանցել է Շվեյցարիային, Ճապոնիային, Բահրեյնին, Սլովենիային։

Վրաստանը 18-րդ հորիզոնականում է, Ադրբեջանը՝ 33-րդ, ՌԴ-ն՝ 49-րդ, Թուրքիան՝ 51-րդ, իսկ Իրանը՝ 90-րդ։