Հասարակություն

Ինչպե՞ս է հարավային սահմանով Հայաստան թմրանյութ անցկացվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը «Հայաստան» խմբակցության ՀՅԴ-ական պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցին ի պատասխան՝ մանրամասնել է, թե ինչպես է թմրանյութ հայտնվում Հայաստանում։

«Վերջին բոլոր խոշոր բացահայտումները տեղի են ունեցել հարավային սահմանին։ Անցումը կատարվել է ոչ թե մաքսակետով, այլ, որքանով մենք ենք տեղյակ, գետի վրայով նետման միջոցով։ ՄԵտանֆետամինի խոշոր դեպքեր են եղել, մասնավորապես, վերջին երեք-չորս դեպքերը»,- ասել է նա։

Ըստ նրա՝ սա չի նշանակում, թե մաքսակետում կամ Հայաստան ուղարկվող փոստային առաքանիներում ռիսկեր չկան․ «Եվրոպական զարգացած երկրների փորձն ուսումնասիրելիս ևս պարզվում է՝ մաքսային հսկողության գոտիներում ունիվերսալ լուծումներ դեռ չեն գտնվում»։