Հասարակություն

Ինքնահրկիզման փորձ ԴԱՀԿ-ի մոտ. ՔԿ-ից պարզաբանում են

48-ամյա տղամարդը փորձել է ինքնահրկիզվել արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայության շենքի դիմաց։ Նա  բենզին է լցրել է իր վրա։

Radar Armenia-ի հետ զրույցում քննչական կոմիտեից հայտնեցին, որ կատարվածի մասին ահազանգի հիման վրա ստուգողական գործողություններ են իրականացվել․ «Պարզվել է, որ անձը, որևէ հանգամանքով պայմանավորված, ինքնահրկիզման նպատակ չի ունեցել, այլ հետապնդել է ԴԱՀԿ աշխատակիցների ուշադրությունը իր խնդրի վրա հրավիրելու նպատակ։ Այդ պատճառով քրեական վարույթ դեպքի առթիվ չի նախաձեռնվել»,- հայտնեցին ՔԿ-ից։

Հայկ Մագոյան