Հասարակություն

Սուրեն Պապիկյանը չի մասնակցի ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին

Սուրեն Պապիկյանը չի մասնակցի ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մասնակցի այսօր Մինսկում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Պաշտպանության նախարարների խորհրդի նիստին․ այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ՀՀ ՊՆ–ից։

Հիշեցնենք՝ երեկ հայտնի դարձավ, որ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ևս չի մասնակցել նոյեմբերի 22-ին Մինսկում նախատեսվող ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին:

Ավելի վաղ, ՀԱՊԿ խորհրդի նիստին չմասնակցելու մասին հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական