Հասարակություն

Զրուցում ենք տեղի բնակիչների հետ, որպեսզի ավելի լավ հասկանանք, թե ինչպես է հակամարտությունն ազդում նրանց կյանքի վրա․ ՀՀ–ում ԵՄ առաքելություն

Հայ–ադրբեջանական սահմանամերձ տարածքներին հարող գյուղերում և քաղաքներում պարեկություն իրականացնելիս մենք զրուցում ենք տեղի բնակիչների հետ, որպեսզի ավելի լավ հասկանանք, թե ինչպես է հակամարտությունն ազդում նրանց կյանքի վրա: Այս մասին ասված է ՀՀ–ում ԵՄ առաքելության հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է X-ում։

«Մենք նաև տեղեկացնում ենք նրանց ՀՀ–ում ԵՄ առաքելության մանդատի և գործունեության մասին։

Մարդկանց անվտանգության ապահովման նպատակով պարեկություն իրականացնելը մեր մանդատի էական մասն է»,- ասված է հրապարակման մեջ։