Հասարակություն

Ադրբեջանական ԶՈՒ-ն Վերին Շորժայում կրակել է ԵՄ դիտորդների ուղղությամբ

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ օգոստոսի 15-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ պարեկություն իրականացնող ԵՄ դիտորդների և նրանց պատկանող ավտոմեքենայի ուղղությամբ:

Տուժածներ չկան: