Հասարակություն

«Պատրաստ եմ ներողություն խնդրել». Քյարամյանը՝ իրավապահ համակարգի աշխատանքից հիասթափվածներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն ԱԺ-ում հայտարարել է, թե իրավական տեսանկյունից օրենքը տալիս է գործուն զղջման հիմքով քրեական պատասխանատվությունից ազատվելու հնարավորությունը, եթե անձը առաջին անգամ ոչ մեծ ու միջին ծանրության հանցանք է կատարել։

Քննչական կոմիտեի ղեկավարի դիտարկմամբ՝ թեև այս հնարավորությունը կա, բայց դա հայեցողական է, և ՔԿ-ի մոտեցումներին չի համապատասխանում կայացված որոշումը․ «Ես գիտեմ, որ հանրության շրջանում բացասական արձագանք է գտել այդ երևույթը, ու այդ առումով պատրաստ եմ ներողություն խնդրել նրանցից, ովքեր այս դեպքով հիասթափվել են իրավապահ համակարգի աշխատանքից»,- ընդգծեց ՔԿ նախագահը՝ հավելելով, որ գլխավոր դատախազությունը նույնպես կիսում է այս տեսակետն, ու վերադաս դատախազը հսկող դատախազի որոշումն արդեն իսկ վերացրել է։

Հիշեցնենք՝ ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժնի պետ Արսեն Ղայթմազյանը ծեծի է ենթարկել հյուրանոցի անչափահաս մատուցողին։ Քրեական գործը կարճվել էր գործուն զղջման հիմքով։