ԱԺ «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի կառավարության հետ այսօրվա հարցուպատասխանին. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ պատգամավոր Ագնեսա Խամոյանից։
Ընդդիմադիր խմբակցությունը չի մասնակցում նա ԱԺ այս պահին ընթացող նիստին. սա այն բանից հետո, երբ ԱԺ դահլիճում միջադեպ տեղի ունեցավ ՔՊ և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորների միջև։ Ընդմիջումից հետո ընդդիմադիրները չվերադարձան դահլիճ։