Հասարակություն

ՀՀ քննչական կոմիտեն՝ Դավթաշենում հնչած կրակոցների մասին

ՀՀ քննչական կոմիտեն՝ Դավթաշենում հնչած կրակոցների մասին

Այսօր Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Բաշինջաղյան փողոցում հնչել են կրակոցներ, մեկ անձ՝ Կ․ Մխիթարյանը, հրազենային վնասվածքով տեղափոխվել է բուժհաստատություն. այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քներական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Ձևավորվել է քննչական խումբ, իրականացվում է նախաքննություն, որի շրջանակներում քննիչները գտնվում են դեպքի վայրում, իրականացնում են անհետաձգելի քննչական և այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքները, այդ թվում՝ հանցագործությունը տուժողի ծառայողական գործունեությամբ պայմանավորված լինելու կամ չլինելու հանգամանքը պարզելու, հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ։

Նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական և դատահետքաբանական փորձաքննություններ։

Դեպքի պարզված հանգամանքների, նախաքննության միջանկյալ արդյուքնների մասին ՀՀ քննչական կոմիտեն լրացուցիչ տեղեկատվություն կհրապարակի։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական