Շաբաթ, 10 Հունիսի 2023

USD383.31

EUR409.08

RUB4.55

Երևան 25 ℃

Рус Eng

Կրակոցներ Երևանում. վիրավորվել է Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարի օգնականը

Հասարակություն

19 Մայիսի, 10:54

Այսօր առավոտյան կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 9։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Բաշինջաղյան 166 տան դիմաց կրակոցներ են հնչել։ 

ՀՀ ոստիկանությունից Radar Armenia-ին հայտնեցին, որ առավոտյան 9։25-ին «Արմենիա» բ/կ-ից ահազանգ է ստացվել, որ շտապ օգնության խումբը Բաշինջաղյան փողոցից հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխել 1982 թ․ ծնված տղամարդու։ Օպերատիվ-քննչական խմբերն այս պահին դեպքի վայրում են։

Radar Armenia-ն տեղեկացավ, որ վիրավորը Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարի օգնական Կորյուն Մխիթարյանն է։

Հետևեք մեզ Telegram-ում