Կիրակի, 28 Մայիսի 2023

USD383.25

EUR408

RUB4.70

Երևան 18 ℃

Рус Eng

Ձյուն, մերկասառույց, մառախուղ․ իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

Հասարակություն

1 Ապրիլի, 0:00

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Երևան-Մեղրի ավտոճանապարհի Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» տանող հատվածը կցորդիչով բեռնատարների համար փակ է: Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են: Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Դիլիջանի ոլորաններում, Սյունիքի մարզում (բացի Մեղրի քաղաքից), Արարատի, Գեղարքունիքի մարզերում, Ապարանի, Թալինի տարածաշրջաններում, Աշտարակ, Վանաձոր, Բերդ, Նոյեմբերյան քաղաքներում, Սիսիան-«Զանգեր» հատվածում, Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն։

Դիլիջանի ոլորաններում, Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար:
 

Հետևեք մեզ Telegram-ում
International Crisis Group

Բաքուն կարող է ազդանշան տալ, որ ռուս խաղաղապահների կարիքն այլևս չկա. Միջազգային ճգնաժամային խմբի անդրադարձը

Արման Գալոյան

Քանի դեռ հնարավոր է եղած տնտեսական աճը կապիտալիցազնել, պետք է շտապել