Հասարակություն

Գևորգ Սիմոնյանի կալանավորման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել

ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար, Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանին կալանավորելու որոշման դեմ բողոք է ներկայացվել Վերաքննիչ քրեական դատարան։ Այս մասին Radar Armenia -ի հետ զրույցում ասաց Սիմոնյանի փաստաբան Էմին Խաչատրյանը:

Հիշեցնենք՝ մարտի 12-ին Հակակոռուպցիոն դատարանը բավարարել էր Առողջապահության նախկին փոխնախարար, փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի 2 ամսով կալանավորման միջնորդությունը։ 

Հայկ Մագոյան