Հասարակություն

Շտապօգնությունն առաջին օգնություն է ցուցաբերում ձորն ընկած ավտոբուսի տուժած ուղևորներին

«Այս պահին Շտապօգնությունը առաջին օգնություն է ցուցաբերում Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ից տուժածներին». տեղեկությունը Radar Armenia-ին հայտնեց Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը։

Հիշեցնենք՝ մարտի 10-ին, ժամը 14:21-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոբուսը շրջվել էր ձորը։ Տուժածների թվում դպրոցականներ են։