Դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը շրջվել է ձորը. կան բազմաթիվ վիրավորներ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հասարակություն
10 Մարտի, 15:34
Մարտի 10-ին, ժամը 14:21-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոբուսը շրջվել է ձորը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ. այս մասին տեղեկացնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Shamshyan.com-ն էլ հայտնում է, որ Առաջաձոր գյուղի վարչական տարածքում դպրոցականների տեղափոխող ավտոբուսը դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 5 մետր բարձրությունից գլխիվայր հայտնվել գետում։
Հետևեք մեզ Telegram-ում