Շաբաթ, 25 Մարտի 2023

USD385.22

EUR411.28

RUB4.86

Երևան 12 ℃

Рус Eng

Կառավարության աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսի վթարի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ

Հասարակություն

7 Մարտի, 12:18

ՀՀ Կառավարության աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսի վթարի հետևանքով հոսպիտալացվել է 14 անձ. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեից։

«Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի հատկանիշներով»,- հայտնեցին ՔԿ-ից։

Հիշեցնենք՝ մարտի 7-ին, ժամը 08:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոնթե Մելքոնյան պողոտայի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Պարզվել է, որ բախվել են «Hyundai» մակնիշի ավտոբուսը և «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ․ Հ․)․ ավտոբուսը բախվել է ճանապարհի արգելապատնեշին, կան տուժածներ։ «Hyundai»-ը վարչապետի աշխատակազմի աշխատակիցներին տեղափոխող ծառայողական ավտոբուսն է։

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Իրան-Սաուդյան Արաբիա «ձնհալը». Չինաստանի հաղթանա՞կ, թե՞ ԱՄՆ պարտություն

Արման Գալոյան

Օսկանյանը հանկարծ զիջումների կողմնակից է դարձել. ո՞ւր է ասպետական զղջումը