Կառավարության աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսը վթարվել է
Հասարակություն
7 Մարտի, 10:58
Այսօր առավոտյան Մոնթե Մելքոնյան-Իսակովի պողոտա ճանապարհահատվածում բախվել են BMW մակինիշի ավտոմեքենան և Hyundai մակնիշի ավտոբուսը։
Վթարի հետևանքով 14 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Radar Armenia-ին հայտնի դարձավ, որ վթարված ավտոբուսը հաշվառված է ՀՀ կառավարության աշխատակազմում։ Այս կապակցությամբ կառավարությունից Radar Armenia-ին հայտնեցին. «Վարչապետի աշխատակազմի աշխատակիցներին տեղափոխող ծառայողական ավտոբուսն է վթարի եթարկվել, վնասվածքներ ստացած աշխատակիցները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն: Ավտովթարի հանգամանքները կպարզի քննությունը»։
ՆԳՆ ոստիկանությունից էլ Radar Armenia-ին հայտնեցին. «Մարտի 7-ին 08։38 ահազանգ է ստացվել որ Մոնթե Մելքոնյան-Իսակովի պողոտա ճանապարհահատվածում ավտոբուսը բախվել է եզրաքարին։ Վթարի հետևանքով 14 անձ վնասվածքներով դիմել է բուժօգնության։ Դեպքով զբաղվում է ՔԿ-ն»։
Հետևեք մեզ Telegram-ում