Երկուշաբթի, 20 Մարտի 2023

USD385.33

EUR407.67

RUB4.84

Երևան 11 ℃

Рус Eng

Դատախազությունը բողոք է ներկայացրել Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ կալանքի միջնորդությունը մերժելու որոշման դեմ

Հասարակություն

24 Փետրվարի, 19:51

Դատախազությունն այսօր հատուկ վերանայման բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ Հակակոռուպցիոն դատարանի՝ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոց կալանքի միջնորդությունը մերժելու որոշման դեմ: Այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ՀՀ գլխավոր դատախազությունից։

Հիշեցնենք, որ Գրիգորի Խաչատուրովը դատարանի դահլիճից ազատ էր արձակվել: Նրան կալանավորելու միջնորդությունը մերժվել էր:

Գրիգորի Խաչատուրովը ձերբակալվել էր պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացում) համար։

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Իրան-Սաուդյան Արաբիա «ձնհալը». Չինաստանի հաղթանա՞կ, թե՞ ԱՄՆ պարտություն

Արման Գալոյան

Օսկանյանը հանկարծ զիջումների կողմնակից է դարձել. ո՞ւր է ասպետական զղջումը