Հասարակություն

Գրիգորի Խաչատուրովը դատարանի դահլիճից ազատ է արձակվել

Գրիգորի Խաչատուրովը դատարանի դահլիճից ազատ արձակվեց: Նրան կալանավորելու միջնորդությունը մերժվել է:

Հիշեցնենք՝ Գրիգորի Խաչատուրովը ձերբակալվել էր պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացում) համար։