Հասարակություն

Ամուլսարի շահագործման դիմաց Հայաստանը կստանա «Լիդիան Արմենիայի» 12,5% բաժնետոմս

Ամուլսարի շահագործման դիմաց Հայաստանը կստանա «Լիդիան Արմենիայի» 12,5% բաժնետոմս։ Այս մասին Radar Armenia -ն տեղեկացավ Էկոնոմիկայի նախարարությունից։

Հիշեցնենք՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ԱԺ-ում տեղեկացրել էր, որ առաջիկայում սկսվելու է Ամուլսարի շահագործումը. «Հենց այսօր մենք կստորագրենք մյուս խոշորագույն հանքի հետ կապված փաստաթղթեր, որը կազդարարի այդ հանքի շահագործման վերսկսումը։ Չեմ ուզում առաջ ընկնել։ Այսօր՝ ժամը 5-ին, մենք 250 մլն դոլարանոց փաթեթ ենք ստորագրելու»։