Կիրակի, 2 Ապրիլի 2023

USD385.81

EUR414.61

RUB4.82

Երևան 1 ℃

Рус Eng

ՊՆ նախկին շենքի մոտից բերման է ենթարկվել 22 անձ

Հասարակություն

16 Փետրվարի, 13:43

Աշտարակի խճուղու վրա գտնվող ՀՀ ՊՆ նախկին շենքի մոտից 22 անձ բերվել է ոստիկանություն. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ՆԳՆ ոստիկանությունից։

Այդ անձինք բերվել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարք կատարելու՝ ոստիկանների օրինական պահանջներին չենթարկվելու համար։

Հիշեցնենք՝ առավոտից Աշտարակի խճուղու վրա գտնվող ՀՀ ՊՆ նախկին շենքի մոտ թեժ իրավիճակ է. ոստիկանությունը փորձում է շենքից հանել շենքում բնակություն հաստատած քաղաքացիներին։Կառավարության 2022 թվականի ապրիլի 15-ի որոշմամբ ՊՆ-ին պատկանող 71 միավոր գույք, այդ թվում՝ ՊՆ նախկին վարչական շենքը, զորամասեր, շենք-շինություններ, հողամասեր, զինավաններ ամրացվել էին Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ օտարելու կամ այլ նպատակով տնօրինելու համար։

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Քաղաքական մտքի դեգրադացիան Դավիթ Բաբայանից մինչև Կարդինալ Ռիշելյե

Գոռ Մադոյան

Չինական արշավանքը Ռուսաստան. ի՞նչ էր անում Սին Մոսկվայում