Լարված իրավիճակ ՊՆ նախկին շենքի մոտ
Հասարակություն
16 Փետրվարի, 10:43
Աշտարակի խճուղու վրա գտնվող ՀՀ ՊՆ նախկին շենքի մոտ թեժ իրավիճակ է. ոստիկանությունը փորձում է շենքից հանել շենքում բնակություն հաստատած քաղաքացիներին։
Քաղաքացիների խոսքով. «Մեզ ասացին, որ դուք անօրինական եք բնակվում, տեսա, որ տանս դուռը ջարդած է»:
Հիշեցնենք, որ Կառավարության 2022 թվականի ապրիլի 15-ի որոշմամբ ՊՆ-ին պատկանող 71 միավոր գույք, այդ թվում՝ ՊՆ նախկին վարչական շենքը, զորամասեր, շենք-շինություններ, հողամասեր, զինավաններ ամրացվել էին Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ օտարելու կամ այլ նպատակով տնօրինելու համար։
Հետևեք մեզ Telegram-ում