Հասարակություն

Վրաերթ կատարած 30-ամյա վարորդը հայտնաբերվել է

Հունվարի 29-ին Երևանի Մարգարյան և Ֆուչիկի փողոցների խաչմերուկում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 62-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության էր տեղափոխվել հիվանդանոց: Վարորդը պատահարի վայրից հեռացել էր:

Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վրաերթը կատարել է «Ֆորդ» մակնիշի մեքենայի 30-ամյա վարորդը: Բացատրական աշխատանքի շնորհիվ նա փետրվարի 1-ին ներկայացել է ոստիկանության Մաշտոցի բաժին և ձերբակալվել:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին: