Հասարակություն

Կարմիր Խաչը դեղեր է առաքել Լեռնային Ղարաբաղի բժշկական հաստատություններ.ԿԽՄԿ

Կարմիր Խաչը դեղեր է առաքել Լեռնային Ղարաբաղի բժշկական հաստատություններ, այս մասին Radar Armenia-ին տեղեկացրեց ԿՄԽԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

Հիշեցնենք՝ ավելի վաղ կազմակերպությունը սնունդ և հիգիենայի պարագաներ է բաժանել ութ հիվանդանոցների, վերականգնողական կենտրոնի, ավելի քան 300 անապահով տարեցների խնամքի հաստատությանը և սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին աջակցող կենտրոնին, իսկ հունվարի 30-ին սկսել սննդի և հիգիենայի փաթեթներ են բաժանել կարիքի մեջ գտնվող հղիներին։

Հայկ Մագոյան