Վիրավորում ստացած զինծառայողին վիրահատել են, կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ
Հասարակություն
19 Հունվարի, 16:05
Հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած զինծառայողը վիրահատվել է, այս պահի դրությամբ կյանքին վտանգ չի սպառնում. Radar Armenia-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
Հիշենցենք՝ հունվարի 19-ին՝ ժամը 10:50-ի սահմաններում, Երասխի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ե.Շ.-ն:
Հայկ Մագոյան
Հետևեք մեզ Telegram-ում