Հակառակորդի կրակոցից զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել. ՀՀ ՊՆ
Քաղաքական
19 Հունվարի, 13:43
ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ հունվարի 19-ին՝ ժամը 10:50-ի սահմաններում, Երասխի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ե.Շ.-ն:
Զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր: Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով տարվում է քննություն:
Հետևեք մեզ Telegram-ում