Հասարակություն

Շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել. վարորդը, բժիշկը և բուժքույրը տեղափոխվել են հիվանդանոց

Դեկտեմբերի 5-ին, ժամը 05.00-ին, շտապ բուժօգնության մեքենան Բաղրամյան պողոտան և Օրբելի եղբայրների փողոցը միացնող թունելի սկզբնամասում բախվել է բետոնե բաժանարար արգելապատնեշին և ճանապարհային նշաններին: 57-ամյա վարորդը և ուղևորները՝ 26-ամյա բժիշկն ու 64-ամյա բուժքույրը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: