Երկուշաբթի, 5 Դեկտեմբերի 2022

USD394.81

EUR410.36

RUB6.04

Երևան 3 ℃

Рус Eng

Վարուժան Ավետիսյանի առողջական վիճակը բավարար է. արդարադատության նախարարություն

Հասարակություն

18 Նոյեմբերի, 16:14

ՀՀ արդարադատության նախարարությունից անդրադարձել են ՊՊԾ գնդի գրավման գործով դատապարտված Վարուժան Ավետիսյանի առողջական վիճակի մասին ահազանգերին։

Ըստ նախարարության. «Վարուժան Ավետիսյանը մշտապես գտնվում է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Նուբարաշեն» բժշկական անձնակազմի հսկողության տակ:

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, քրեակատարողական հիմնարկում կատարված ընդունելության ժամանակ Վ.Ավետիսյանը ներկայացրել է, որ երեկ երեկոյան է ունեցել գանգատ ինքնազգացողության հետ կապված, որն այս պահին անցել է և ըստ դատապարտյալի` ներկա պահին որևէ դեղորայքի կարիք չունի: Դատապարտյալը ներկայացրել է նաև որոշակի գանգատներ առողջական վիճակի հետ կապված, որոնք վերջինիս խոսքերով կրում են մշտական բնույթ:

Նախորդ ընդունելության ժամանակ վերոնշյալ գանգատները չներկայացնելու վերաբերյալ դատապարտյալը պարզաբանել է, որ գանգատի բնույթից ելնելով՝ կարևորություն չի տվել https://moj.am/article/3339

Զննության արդյունքում արձանագրված հեմոդինամիկ տվյալները եղել են նորմայի սահմանում։ Վ.Ավետիսյանը ենթարկվել է մի շարք հետազոտությունների: Վերջիններիս արդյունքներից ելնելով՝ ըստ անհրաժեշտության կորոշվի բուժման հետագա ընթացքը։

Ներկա պահին Վ. Ավետիսյանի առողջական վիճակը բավարար է»:    

Արման Գալոյան

Հարսները պատրաստ են նստել, իսկ Սաղաթելյանը՝ վազել

Արման Գալոյան

Ականատես կլինե՞նք նոր տեսարանների. ընդդիմությունը գլխահակ վերադառնում է խորհրդարան