Պեմզաշենի սպանությունների գործով ձերբակալվել է երկրորդ կասկածյալը
Հասարակություն
13 Նոյեմբերի 2022, 21:35Ձերբկալվել է Պեմզաշենում 31-ամյա կնոջը, նրա 12-ամյա դստերը և որդուն սպանելու մեջ կասկածվող 2-րդ քաղաքացին: Տեղեկությունը Radar Armenia-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ դաժան սպանություն է տեղի ունեցել Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքում։ Գյուղի տներից մեկում հայտնաբերվել էր 31-ամյա կնոջ ու նրա երկու երեխաների՝ 12-ամյա դստեր և 8-ամյա տղայի դիերը։ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ բնակչուհու և վերջինիս երկու երեխաների սպանության գործով կա ձերբակալված, որոնվում է ևս մեկ անձ։
Նմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն