Հասարակություն

Դաժան սպանություն Պեմզաշենում. հայտնաբերվել են մոր և երեխաների դիերը

Դաժան սպանություն է տեղի ունեցել Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքում։ Գյուղի տներից մեկում հայտնաբերվել է 31-ամյա կնոջ ու նրա երկու երեխաների՝ 12-ամյա դստեր և 8-ամյա տղայի դիերը։

Իրավապահներն առայժմ մանրամասներ չեն հաղորդում։ Քննչական կոմիտեից Radar Armenia-ն տեղեկացավ, որ երեխաների վրա հայտնաբերվել են կտրող-ծակող վերքեր։ Նախնական տվյալներով նրանց դանակահարել են։

Նախաձեռնվել է քրեական վարույթ` ՀՀ ՔՕ 155-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ ՔՕ 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ սպանություն, անչափահասի սպանություն հատկանիշներով: 

Ոստիկանությունից էլ Radar Armenia-ին հայտնեցին, որ այսօր ահազանգի հիման վրա օպերատիվ խումբը մեկնել է Պեմզաշեն գյուղ և նշված հասցեում հայտնաբերվել է 31–ամյա կնոջ եւ երկու անչափահաս երեխայի դիեր։ Տանը եղել են արնանման հետքեր, օպերատիվ քննչական խումբը դեպքի վայրում կատարում է համապատասխան գործողություններ։