Երեքշաբթի, 29 Նոյեմբերի 2022

USD394.31

EUR403.08

RUB6.12

Երևան 2 ℃

Рус Eng

21-ամյա երիտասարդը նույն բնակարանից երկու անգամ գողություն էր արել (տեսանյութ)

Հասարակություն

1 Հոկտեմբերի, 11:58

Սեպտեմբերի 27-ի երեկոյան ոստիկանություն էր զանգել Վարդենիսի Երևանյան փողոցի բնակիչ մի կին և հայտնել, որ տնից կատարել են գողություն:
Վարդենիսի բաժնից մեկնած օպերատիվ խմբին տանտիուհին հայտնել էր, որ նախորդ օրվանից տանը մարդ չի եղել: Կոտրել էին պատուհանի ապակին և տարել տարբեր իրեր ու բջջային հեռախոս:

Նախաձեռնվել է քրեական վարույթ, ձեռնարկվել են անհրաժեշտ գործողություններ: Վարդենիսի քրեական հետախույզների օպերատիվ միջոցառումներն արդյունք են տվել արդեն հաջորդ օրը: Երևանյան փողոցում հայտնաբերվել և, գողություն կատարելու կասկածանքով, ձերբակալվել է Վարդենիսի բնակիչ, 21-ամյա մի երիտասարդ: Նա ներկայացվել է Վարդենիսի քննչական բաժին և տվել խոստովանական ցուցմունք: Պարզվել է, որ բակ էր մտել ցանկապատի վրա անցք բացելով, իսկ տուն՝ պատուհանը կոտրելով։
Հետագա օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում երիտասարդը խոստովանել է, որ նույն տնից սեպտեմբերի 25-ին էլ է գողություն արել:

Գողոնը հայտնաբերվել է, նախաքննությունը շարունակվում է:

Արման Գալոյան

Ականատես կլինե՞նք նոր տեսարանների. ընդդիմությունը գլխահակ վերադառնում է խորհրդարան

Գոռ Մադոյան

Պայթյունավտանգ տարածաշրջան. Ալիևը նոր հոխորտանքներ է տեղում և փախչում պայմանավորվածություններից