Երեքշաբթի, 29 Նոյեմբերի 2022

USD394.31

EUR403.08

RUB6.12

Երևան 1 ℃

Рус Eng

«Տելեգրամով» թմրանյութ էին ձեռք բերել, տարբեր վայրերում տեղադրել ու բռնվել (տեսանյութ)

Հասարակություն

1 Հոկտեմբերի, 11:30

Սեպտեմբերի 28-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ստացված տեղեկություններն իրացնելիս՝ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները Երևանի Դավիթ Անհաղթի փողոցում հայտնաբերեցին ու ձերբակալեցին Շիրակի մարզի Փանիկ գյուղի երկու բնակչի։ Ձերբակալելու պահին նրանցից մեկը՝ 46-ամյա տղամարդը, նետեց կարմիր և սպիտակ դեղապատիճի նմանվող սրվակներ։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին ընդհանուր մոտ 17 գրամ քաշով մեթամֆետամինի նմանվող զանգվածներով 14 սրվակ, 46 գրամից ավելի քաշով մարիխուանայի նմանվող զանգվածներով 20 փաթեթ, 33 գրամից ավելի քաշով սպիտակ փոշենման զանգված, դեղահաբեր և այլն։

Ըստ ձերբակալված 38-ամյա տղամարդու՝ թմրամիջոցները 46-ամյա համագյուղացու հետ ձեռք էին բերել «տելեգրամ» հավելվածում գրանցված մի օգտատիրոջից՝ հետագայում տարբեր վայրերում տեղադրելու և յուրաքանչյուր տեղադրելուց 2000 դրամ ստանալու նպատակով։

Փաստի առթիվ նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում մայրաքաղաքի տարբեր փողոցներում հայտնաբերվեցին արդեն իսկ թաքցված տարբեր քաշերով 11 սրվակ։
Ըստ նրանց՝ հայտնաբերվածները «կրիստալ» թմրամիջոց է։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու և նրանց հանցավոր գործունեության հետ փոխկապակցված անձանց հայտնաբերելու ուղղությամբ։
Կատարվում է նախաքննություն։

Արման Գալոյան

Ականատես կլինե՞նք նոր տեսարանների. ընդդիմությունը գլխահակ վերադառնում է խորհրդարան

Գոռ Մադոյան

Պայթյունավտանգ տարածաշրջան. Ալիևը նոր հոխորտանքներ է տեղում և փախչում պայմանավորվածություններից