Երեքշաբթի, 29 Նոյեմբերի 2022

USD394.31

EUR403.08

RUB6.12

Երևան 1 ℃

Рус Eng

Փրկարարներին հաջողվել է համոզել ինքնասպանության փորձ կատարողին չդիմել այդ ծայրահեղ քայլին

Հասարակություն

28 Սեպտեմբերի, 13:21

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։45-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման և ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Հաղթանակ կամրջի վտանգավոր եզրագիծն անցել և սպառնում է ինքնասպանություն գործել՝ նետվելով կամրջից։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Փրկարարները, ոստիկաններն ու պարեկները, տևական ժամանակ բանակցություններ վարելով այդ տղամարդու հետ, կարողացել են համոզել, որպեսզի նա չդիմի այդ ծայրահեղ քայլին, ապա հրշեջ փրկարարներին ու ոստիկաններին միացած մի քանի քաղաքացիների հետ համատեղ կարողացել են կանխել 29-ամյա Թ. Մ-ի ինքնասպանության փորձը։

Վերջինս տեղափոխվել է ոստիկանության կենտրոնական բաժին։

Արման Գալոյան

Ականատես կլինե՞նք նոր տեսարանների. ընդդիմությունը գլխահակ վերադառնում է խորհրդարան

Գոռ Մադոյան

Պայթյունավտանգ տարածաշրջան. Ալիևը նոր հոխորտանքներ է տեղում և փախչում պայմանավորվածություններից