Հասարակություն

Սպասվում է կարճատև անձրև, օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 24-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 25-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 25-ի ցերեկը, 26-28-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին հարավարևմտյան է` 6-10 մ/վ, սեպտեմբերի 24-ին, 25-ի գիշերն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով, 26-ի գիշերը ևս 5-7 աստիճանով:

Երևանում սեպտեմբերի  24-ին, 25-ի ցերեկը, 26-28-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 25-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 24-ին սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ արագությամբ: