Հասարակություն

Ջերմուկ-Երևան-Ջերմուկ հանրային տրանսպորտն արդեն աշխատում է

Ջերմուկ-Երևան-Ջերմուկ հանրային տրանսպորտը արդեն աշխատում է. այս մասին տեղեկացրել է Ջերմուկի ավագանու անդամ Սյուզաննա Ավետիսյանը՝ հավելելով, որ Ջերմուկ-Երևան երթուղին կմեկնարկի ժամը 15:00-ից, իսկ Երևան-Ջերմուկ-ը՝ ժամը 10:00-ից։

Ավեստիսյանը հորդորել է օգտվել հանրային տրանսպորտից. «Օգտվեք հանրային տրանսպորտից , որպեսզի ամեն ինչ անցնի բնականոն կյանքի»,- «ֆեյսբուքի» իր էջում գրել է Ավետիսյանը։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինված ուժերը ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք՝ այդ թվում Ջերմուկ։ Վնասվել է Ջերմուկի ճոպանուղին և այլ ենթակառուցվածքներ։