Երկուշաբթի, 26 Սեպտեմբերի 2022

USD412.26

EUR248858.90

RUB31.15

Երևան 18 ℃

Рус Eng

Հակառակորդը Ջերմուկից հեռու է 4.5 կմ. ԳՇ պետը՝ դեսպաններին

Քաղաքական

16 Սեպտեմբերի, 13:58

ՀՀ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին է ներկայացրել Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքները։ ԳՇ պետի խոսքով. «Եթե մենք գտնվում ենք այստեղ, ապա դա այն ուղղությունն է, որտեղ հակառակորդը իր հարձակողական գործողությունների արդյունքում ունեցել է որոշակի հաջողություններ և մխրճվել ՀՀ ինքնիշխան տարածք 8,5 կմ լայնությամբ ճակատով, մինչև 7,5 կմ խորությամբ։ Այդ մխրճումները Ադրբեջանի ԶՈՒ կողմից իրականացվել են խմբերով, ջոկատներով, և դրանց որոշակի խմբեր, ջոկատներ գտնվում են մեր ստորաբաժանումների հսկողության տակ, նաև շրջափակումների մեջ»։

Ըստ նրա, հաշվի առնելով հակառակորդի գերակշռությունը՝ որոշ մարտական դիրքեր կորցրել ենք և հակառակորդը այդ ճեղքվածներով կարողացել է հարյուրավոր ստորաբաժանումներով ներթափանցել մեր պաշտպանության խորքը. «Հակառակորդը Ջերմուկից գտնվում է 4.5 կիլոտմետր հեռավորության վրա, մինչ ռազմական գործողությունը եղել է 12 կմ հեռավորության վրա»,- տեղեկացրել է ԳՇ պետը։

Ըստ նրա՝ Ադրբեջանցիները Ներքին Հանդի և Շորժայի ուղղությամբ մխրճվել են 1.5, Իշխանասարի ուղղությամ 0.5 կմ։ Մյուս ուղղություններով հակառահորդը հետ է շպրտվել։

Ասրյանը նաև նշել է, թե Ադրբեջանը հարվածներ է հասցրել նաև Ջերմուկի ճոպանուղուն. «Ադրբեջանը հարվածներ է հասցրել այն ժամանակ, երբ Ջերմուկում եղել են զբոսաշրջիկներ, իսկ քաղաքացիները տարհանված չեն եղել»։

 

Արման Գալոյան

Նրանց պետք է իշխանություն, թեկուզ՝ առանց պետության

Գոռ Մադոյան

Հավանական դաշնակցին սպասելիս կամ «զենքս գաղտնի թող մնա»