Հասարակություն

Սուրմալու առևտրի կենտրոնում պատ է փլուզվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սեպտեմբերի 21-ին, ժամը 17:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի վնասված շինությունը մասնակի փլուզվել է։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

ՀՀ ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնել է, որ, նախնական տվյալներով, երեք մարդ վիրավորվել է։

 «Նախնական տվյալներով վիրավորված 3 քաղաքացիներից երկուսին տեղում բուժօգնություն է ցուցաբերվել, իսկ մեկը տեղափոխվել է հիվանդանոց»,- Radar Armenia-ի հետ զրույցում ասաց Հայկ Կոստանյանը: