Հասարակություն

«Փեթակի» և «Սուրմալուի» աշխատակիցները պահանջում են բացել ճանապարհը

Այսօր «Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոնների աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացնում: Բանն այն է, որ պայթյունից հետո Քրիստափորի փողոցը միակողմանի է բաց, քանի որ, ըստ մասնագետների, փլուզման վտանգ կա։ 

Աշխատակիցների խոսքով՝ փողոցի փակ լինելու պատճառով նրանք չեն կարողանում աշխատել նախկինի պես։

Քրիստափորի փողոցը, որն անցնում է «Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոնների հենց մեջտեղով, երկկողմանի կբացվի այս տարվա վերջ։

Հիշեցնենք, որ oգոստոսի 14-ին՝ ժամը 13։23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։