Հասարակություն

Նորավանում զոհված խաղաղ բնակիչը 4 երեխաների հայր էր

Երեկ ադրբեջանցիների կրակոցների հետևանքով Սյունիքի մարզի Նորավան համայնքում խաղաղ բնակիչ է զոհվել։ Տեղեկությունը Radar Armenia-ի հետ զրույցում հաստատեցին Սիսիանի քաղաքապետարանից։

Համայնքապետարանից փոխանցեցին, որ զոհված քաղաքացին 4 երեխաների հայր էր՝ ծնված 1993 թվականին։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Ինչպես հաղորդում են ռազմական գերատեսչությունից, այս պահին իրավիճակը խաղաղ է։

Հայկ Մագոյան