Հասարակություն

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը խաղաղ է

Այս պահին Ջերմուկում խաղաղ է, կրակոցներ չկան. Radar Armenia-ի հետ զրույցում ասաց Ջերմուկի ավագանու անդամ Սյուզաննա Ավետիսյանը։

Գեղարքունիքի մարզպետի օգնական Մանանա Գալստյանը ևս նշեց, թե դեռ գիշերվանից մարզում խաղաղ վիճակ է, խուճապ չկա։ Նրա խոսքով. «Այս պահին խաղաղ է, խուճապ չկա մարդկանց մեջ։ Պաշտպանության նախարարության տարածած տեղեկությունների համաձայն գիշերը խաղաղ է եղել»։

Սյունիքի մարզպետարանից էլ՝ հղում անելով ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությանը նշեցին, որ ռազմական գերատեչության տեքստում ամեն ինչ ասված է։

Հիշեցնենք՝ ՊՆ հայտարարել էր, որ գիշերը հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել: 

Հայկ Մագոյան