Հասարակություն

Սև լճի հատվածից լսվում են հրետանու կրակոցի ձայներ

Գորիսում իրավիճակը չի փոխվել։ Սև լճի հատվածից ժամանակ առ ժամանակ լսվում են հրետանու կրակոցի ձայներ։ Այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ Գորիսի համայնքապետարանից. «Երեկվա տվյալներով ենթակառուցվածներից չորս բնակելի տուն ունենք վնասված՝ Ակներում և Վերիշենում»։

Համայնքապետարանից տեղեկացանք, որ տուժած քաղաքացիական անձիք չկան։

Հիշեցնենք՝ այսօր ՀՀ ՊՆ-ից հայտնել են, որ սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերն իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է լարված մնալ։ Ջերմուկի ուղղությամբ հակառակորդը կիրառել է ԱԹՍ։

Հայկ Մագոյան