Հասարակություն

Արդեն մի քանի ժամ է՝ Ջերմուկի ուղղությամբ հրետակոծություն է

Արդեն մի քանի ժամ է՝ Ջերմուկի ուղղությամբ հրետակոծություն է ընթանում. այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում հայտնեց Ջերմուկի ավագանու անդամ Սյուզաննա Ավետիսյանը՝ հավելելով, որ կանայք, երեխաներն ու տարեցները տարհանված են. «Քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ, վիրավորներ չկան»։

Հակառակորդի կողմից ենթակառուցվածքները վնասելու վերաբերյալ տեղեկություններ ավագանու անդամը չհայտնեց՝ նշելով, որ հրետակոծությունը շարունակվում է, և հնարավոր չի կոնկրետ բան պարզել։

Հիշեցնենք՝ այսօր ՀՀ ՊՆ-ից հայտնել են, որ սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերն իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է լարված մնալ։ Ջերմուկի ուղղությամբ հակառակորդը կիրառել է ԱԹՍ։

Հայկ Մագոյան