Հասարակություն

Հայաստան վերադարձած հինգ գերիներն այսօր հարցաքննվել են

Հայաստան վերադարձած հինգ գերիներն այսօր՝ սեպտեմբերի 9–ին, հարցաքննվում են Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում, որից հետո պետք է նրանց կարգավիճակը հստակեցվի։ Տեղեկությունը Radar Armenia-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։

Հիշեցնենք՝  ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը երեկ երեկոյան հաղորդեց, որ ադրբեջանական կողմը Հայաստանին է վերադարձրել հինգ ռազմագերի: Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին, որ Ադրբեջանի  գերագույն դատարանը «մեղմել է Հայաստանի չորս քաղաքացիների դատավճիռները և ազատ արձակել նրանց»։

Հայկ Մագոյան