Հասարակություն

«Զանգեր» կոչվող տարածքում այրվել է 17 հա խոտածածկույթ

Օգոստոսի 23-ին, ժամը 14։06-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիանի «Զանգեր» կոչվող տարածքում այրվում է խոտածածկույթ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:38-ին, մարվել՝ 17:18-ին: Այրվել է մոտ 17 հա հնձած ցորենի արտ։