Հասարակություն

Փրկարարները մարել են Երևանի Ծերենցի փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը

Օգոստոսի 23-ին, ժամը 17։29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծերենցի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված տանը (200 քմ)։  Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։03-ին, մարվել՝ 18։17-ին։ Մասամբ այրվել են տան երեք սենյակների (70 քմ) գույքը և կենցաղային իրեր: