Հասարակություն

Կթանկանա՞ ջրի սակագինը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ առաջարկելով ջրի մատակարարման ու ջրահեռացման սակագինը գործող 200 դրամի փոխարեն սահմանել 209 դրամ՝ 1 խմ–ի համար։ Այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասաց ՀԾԿՀ-ի մամուլի քարտուղար Լիանա Ազիզյանը և նշեց, որ հանձնաժողովը 10-օրյա ժամկետում հայտը պետք է ուսումնասիրության ներկայացնի և անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը հրապարակի պաշտոնական կայքում։

Հարցին՝ որքա՞ն կլինի վերջնական սակագինը, Լիանա Ազիզյանն ասաց, որ հանձնաժողովը հայտն ուսումնասիրելու համար 80 օր ժամանակ ունի։

«Հանձնաժողովը դեռ կուսումնասիրի «Վեոլիա Ջուր» ընկերության՝ սակագնի հետ կապված առաջարկությունը, որից հետո որոշում կկայացվի»,- պարզաբանեց ՀԾԿՀ մամուլի խոսնակ Լիանա Ազիզյանը։

Նշենք՝ սակագնի թանկացման առաջարկությունը «Վեոլիա Ջուր»-ը հիմնավորել է այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում արձանագրված 8.3% սղաճով։

Հայկ Մագոյան