Հասարակություն

Հոսանքի թանկացման դեպքում նոր որակի էներգիա չենք ստանալու

2022թ․ փետրվարի 1-ից միջինը 4,7 դրամով բարձրացել է հոսանքի սակագինը։ Radar Armenia–ի հետ զրույցում տնտեսագետ Սուրեն Պարսյանը կարծիք հայտնեց, որ այդ թանկացումը հատկապես մտահոգիչ է բիզնեսի համար։

Նրա խոսքով. «Արդյունքում բիզնեսը կորցնում է մրցունակությունը, ապրանքի գները թանկանում են։ Մենք կորցնում ենք ոչ մի այն արտահանման, այլև ներքին շուկան։ Դրան գումարվում է նաև ազգաբնակչության սոցիալական խնդիրների հարցը, քանի որ մարդկանց եկամուտները չեն աճել, իսկ էլեկտրաէներգիայի սակագինը շարունակաբար աճում է։ 2022թ․ պետբյուջեով նախատեսված է, որ գնաճը կհասնի մինչև 5,6%-ի, բայց 5,6%-ի կանխատեսման մեջ նրանք հաշվի չէին առել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը։ Մենք ավելի բարձր գնաճ կունենանք։ Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը կարող է հանգեցնել նաև ջրի սակագնի բարձրացմանը»։

Պարսյանը կարևորում է կառավարության էներգետիկ քաղաքականության վերանայումը։ Ըստ Պարսյանի. «Նրանք փորձում են իրավիճակային լուծումներ գտնել՝ անտեսելով համակարգային, խորքային խնդիրները։ Որպես լուծում, մենք պետք է ունենանք մեր էներգետիկ քաղաքականությունը։ Պետք է հանրային ծառայությունների հանձնաժողովը տարանջատվի Կառավարությունից։ Հանձնաժողովը պետք է պատասխանատվություն կրի Կառավարության ստանձնած պարտավորությունների համար։ Պետք է ռուս գործըներների հետ ավելի արդյունավետ բանակցել, որը թույլ կտա սահմանի վրա նվազեցնել գազի սակագինը»։

Անուշ Մկրտչյան