Երեքշաբթի, 26 Սեպտեմբերի 2023

USD384.94

EUR404.53

RUB3.92

Երևան 18 ℃

Рус Eng

Ինչու է ԱՄՆ-ն կամավորներ հավաքագրում. դեսպանատան պարզաբանումը

Հասարակություն

20 Հուլիսի 2022, 15:18

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն էր տարածել, որում նշվում է, որ կամավորների են հավաքագրում արտակարգ իրավիճակներում ԱՄՆ քաղաքացիներին հայտնաբերելու, էվակուացնելու ու վնասվածքների մասին հաղորդումներ տալու համար։

Այս հաղորդագրությունը լայնորեն քննարկվեց և տարածվեց հայկական տիրույթում։

Radar Armenia-ը ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատան մամուլի պատասխանատու Թագուհի Ջահուկյանից հետաքրքրվեց, , թե ի՞նչ անհրաժեշտությունից ելնելով է ԱՄՆ դեսպանատունը որոշել կամավորների հավաքագրումներ կազմակերպել և ո՞րն է մտահոգության առիթը։ Մամուլի պատասխանատուի մեզ տրամադրած պատասխանում ասվում է. «Ամբողջ աշխարհում ԱՄՆ դեսպանությունները պարբերաբար հավաքագրում են համայնքի հետ կապի կամավորների, որոնք օգնում են տեղեկությունների փոխանցման և այլ երկրում բնակվող կամ ճանապարհորդող ԱՄՆ քաղաքացիներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու հարցում։
Սա հյուպատոսական ծառայությունների առօրյա աշխատանքի մաս է»։

Նկատենք, որ ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին մշտապես տեղեկացնում է սպասվող լարվածությունների մասին և տեղյակ պահում, թե դրանք որ հատվածներում են սպասվում։

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Ինչո՞ւ է ձախողվել ուկրաինական կտրուկ հակահարձակումը․ ի՞նչ սպասել

Արման Գալոյան

Ժամանակի գործոնը քաղաքականության մեջ. կամ ինչպես է փոխվում հռետորաբանությունը